Բրազիլիայում վերջին 24 ժամում Covid-19-ի ռեկորդային 67,8 հազար դեպք է գրանցվել. РИА Новости

03:35 • 23.07.20

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը վերջին 24 –ժամում ավելացել է 67 860-ով: Երկրում ընդհանուր ավելի քան 2.2 միլիոն դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Վարակման նոր դեպքերի թվաքանակի աճը գրանցվել է 41 հազարի չափով: Բրազիլիայի առողջապահության նախարարի խոսքով, վարակի տարածման դեմ տվյալներով երկրում բժիշխկները հայտնաբերել են 2 227 514 դեպք: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակված 82 771 պացիենտ է մահացել: Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի օրական ցուցանիշը կազմում է 1284 մահ:

Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է գրավում կորոնավիրուսով վարակումների, ինչպես նաև դրա հետևանքով նաև մահերի թվով: