Դեռևս պայմանավորվածություն չկա, սակայն խոստացել են լուծել հարցը. բուհ չընդունված դիմորդի հայրը՝ իր և ԿԳՄՍ փոխնախարարի հանդիպման մասին (տեսանյութ)

10:54 • 23.07.20

ՀՅԴ երիտասարդները Կառավարության դիմաց են՝ ի աջակցություն բուհ չընդունված դիմորդների։

Փոխնախարարը երեկ հանդիպման ժամանակ մեր խնդիրները բավարարող ոչինչ չասեց: ԿԳՄՍ նախարարությունը չի ուզում մեր հարցին լուծում տալ: Փոխնախարարը ուզում էր փափուկ բարձ դներ մեր գլխի տակ, մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր երեխաների  սահմանադրական իրավունքի պաշտպանության համար: Մեր երեխաները ստացել են բարձր գնահատականներ և պետք է դառնան ուսանող. այս պահին Կառավարության դիմաց  ընթացող ակցիայի ժամանակ նշեց դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը:

Նշենք, որ այս պահին Կառավարությա դիմաց ակցիա են իրականացնում բարձր գնահատականներ ստացած, սակայն բուհ չընդունված դիմորդները և ծնողները: Ակցիային են միացել նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամները: Դիմորդները պաստառներ ունեն իրենց ձեռքին՝«Ուզում եմ սովորել», «Նախարար չկա» և այլ  անվանումներով:

«Երեկ  ԿԳՄՍՆ-ում գտնվելով՝ տպավորությունն էր, որ չեն ուզում  ընդունել իրենց և ԳԹԿ-ի սխալը: Իրենք ասում են, որ նոր կարգը ընդունել են մայիսի 21-ին, բայց դիմորդների գերակշիռ  մասը դիմում է մայիսի 25-ին, իսկ ի՞նչ իմանա դիմորդը, որ 4 օր առաջ փոփոխություն է եղել: Նախարարը ասում է 13000 մարդու անհատական պետք է ծանուցեի՞նք, բա ինչի՞ համար եք այդքան բարձր պարգևավճարներ ստանում, որ ձեր գործառույթները իրականացնեք, որի մեջ ներառվում է այն, որ պետք է ոնց հարկն  է դիմորդին ներկայացնեիք: Ամեն ոլորտ պարտավոր է իր գործառույթը պատշաճ կատարել, ի՞նչ է նշանակում 18.75 ստացող դիմրդը չընդունվի, 7.5-ը ընդունվել է». նշեց ծնող Մասիս Բաբալյանը:

Բուհ չընդունված դիմորդներց մեկի ծնողն այսօր հանդիպել է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ով նշել է, որ խնդիրն այս պահին որևէ հստակ լուծում չունի, բայց խոստացել է առաջիկայում լուծում տալ հարցին:

Հարցին, թե ուժի մեջ է արդյոք այն առաջարկը, որ բաժիններում պետք է տեղեր ազատվեն, նա պատասխանեց՝ միանշանակ, քանի որ այլ տարբերակ չկա: «Մենք միայն դա ենք պահանջում, ուրիշ ոչինչ: Իրենք հնարավոր է այլ տարբերակներ առաջարկեն, վաղը կրկին հանդիպելու ենք և այդ առաջարկած տարբերակները ծնողների ու երեխաների հետ առանձին կքննարկենք»:

Նա նշեց, որ խնդրի լուծման տարբերակները կարող են տարբեր լինել՝ պայմանավորված դիմորդի ընտրած մասնագիտության և բաժնի հետ, քանի որ ակցիայի մասնակիցներից 5-ը հրաժարվել են, հավանաբար այլ տարբերակ են գտել:

«Այսօր Թամրազյանի կողմից այլ առաջարկներ եղան, որոնց չենք համաձայնել, բայց նա կառուցողական մոտացավ հարցին»,- ասաց նա։