Թրամփը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման առումով հնարավոր «հաղթող» ընկերության անվանումը. ТАСС

04:48 • 23.07.20

Ամերիկյան Pfizer ընկերությունը կարող է առաջինը լինել, որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կանցնի կլինիկական փորձարկումներն ու հնարավոր կդառնա դրա կիրառումը, ինչից հետո ԱՄՆ իշխանությունները այդ ընկերությունից պատվաստանյութի 100 միլիոն չափաքանակ կստանան: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Թրամփն այս մասին հայտարարել է չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում:

«Իմ աշխատակազմը պատմական համաձայնության է հասել Pfizer-ի հետ պատվաստանյութի 100 միլիոն չափաքանակի արտադրության և առաքման վերաբերյալ անմիջապես դրա հաստատումից հետո:  Հույս ունեմ, որ թույլտվություն ստանալու գործընթացը շատ արագ կտևի: Մենք մտածում ենք, որ ունենք հաղթող, ինչպես նաև, որ մյուս ընկերությունններում էլ պատվաստանյութերի հետ կապված գործընթացը լավ է: Նրանք ժամանակացույցից շատ առաջ են»,- ասել է Թրամփը: