Բելառուսի նախագահի կին թեկնածուի աջակցությանն ուղղված ակցիային մասնակցել է առնվազն 63 000 մարդ. իրավապաշտպաններ (տեսանյութեր, լուսանկարներ)

10:12 • 31.07.20

Մինսկում Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի աջակցությանն ուղղված ցույցին մասնակցել է ամենաքիչը 63 000 մարդ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությանը:

Ակցիայի մասնակիցների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:

Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 9-ին, նախընտրական քարոզարշավը սկսվել է հուլիսի 14-ին և կտևի մինչև օգոստոսի 8-ը ներառյալ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Forbes պարբերականը տեղեկացրել էր այս ակցիային 34 000 մարդու ներկա գտնվելու մասին: Այս հանրահավաքը մարդաշատության առումով ռեկորդային է անվանվել:

 

Фото: Дмитрий Брушко, TUT.BY

Фото: Дмитрий Брушко, TUT.BY

Фото: Дмитрий Брушко, TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: Дмитрий Брушко, TUT.BY

Фото: Дмитрий Брушко, TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY