Կալիֆոռնիայում անտառային հրդեհների մակերեսն ավելացել է եռակի՝ 4000 հեկտարից հասնելով մոտ 12 000-ի (լուսանկարներ, տեսանյութեր)

11:23 • 15.08.20

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների մակերեսը երկու օրում ավելացել է՝ հասնելով 11,6 հազար հեկտարի, սկզբնապես այն կազմում էր մոտ 4000 հեկտար, հայտնում է korrespondent.net-ը: 

Նշվում է, որ Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Սան Գաբրիել լեռան լանջերին առնվազն երեք շինություն է ավերվել, ավելի քան 5000 տուն գտնվում է սպառնալիքի տակ: Տուժածների և զոհերի մասին չի հաղորդվում:

Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հրդեհի դեմ պայքարում է Լոս Անջելես և Սանտա Մոնիկա շրջաններից մոտ 500 հրշեջ, հրշեջ ավիացիայի 6 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ և 50 հրշեջ մեքենա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հրդեհը բռնկվել է Կալիֆոռնիա նահանգի Անջելեսի ազգային արգելոցի տարածքում և արագորեն տարածվել մոտ 4 000 հեկտարի վրա։ Առնվազն 100 տան բնակչի տարհանման աշխատանքներ էին կազմակերպվել։

Crews try to tame California wildfire as heat wave arrives ...

Crews scramble as massive California wildfire burns homes, new ...

Природный пожар в Калифорнии увеличился втрое