Հրապարակվել է Մինսկում ուժայինների կողմից ցուցարարի սպանության տեսանյութը

13:03 • 16.08.20

Հրապարակվել է օգոստոսի 10-ին Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակից Ալեքսանդր Տարայկովսկու սպանության տեսանյութը, գրում է meduza.io կայքը։  

Աղբյուրը մանրամասնում է, որ Տարայկովսկու ձեռքին ոչինչ չկա, այն դեպքում, որ Բելառուսի ներքին գործերի նախարարությունում ավելի վաղ հայտարարել էին, թե ցուցարարը ցանկացել է պայթուցիկ նետել ուժայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքի մեջ, ինչի հետևանքով էլ նա մահացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Տարայկովսկիի մահվան վկայականում նշված է, որ նրա մահվան պատճառը եղել է կրծքավանդակի բաց վերքը, նա մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով: 

Նախօրեին Մինսկում նրա հիշատակին նվիրված բազմահազարանոց ակցիա է տեղի ունեցել։  Հազարավոր մարդիկ ծաղիկներ են բերել Պրիտիցկիի փողոց, որտեղ էլ մահացել է ցուցարարը։ Ակցիայի մասնակիցները խոստացել են չմոռանալ և չներել ուժայիններին:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անչափահասներին և նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը: