Պոռթկուն քամիներ, հորդառատ անձրևներ և ձյուն․ Ավստրալիայի հարավ-արևելքում անոմալ ցուրտ եղանակ է գրանցվել, մինչդեռ արևմուտքում +40 աստիճան է (տեսանյութեր, լուսանկարներ)
Ավստրալիայում եղանակային անոմալիաներ են գրանցվում․ մինչ արևելյան ափին մարդիկ ստիպված են դիմագրավել սաստիկ քամիներին ու ցուրտ ջերմաստիճանին, Արևմտյան Ավստրալիայում հանգստյան օրերին գրանցվել է +40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ պոռթկուն քամիներ և հորդառատ անձրևներ են գրանցվել երկրի հարավ-արևելքում, ինչպես նաև ձյան տեսքով տեղումներ՝ Նոր Հարավային Ուելս նահանգում։ Նոր Հարավային Ուելսի քաղաքները հանգստյան օրերին ձմեռային շունչ են ստացել։ Որոշ շրջաններում գրանցվել է -3-ից մինչև -5 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի։
Անցյալ ուրբաթ Վիկտորիա նահանգում գրանցվել է վերջին 20 տարվա ընթացքում նահանգում ամենատեղումնառատ օրը՝ մինչև 24 ժամ։
Նշվում է, որ չնայած երկրի հարավ-արևելքում անոմալ ցուրտ եղանակ է, Արևմտյան Ավստրալիայում հանգստյան օրերին գրանցվել է +40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։
Երկրի հարավ-արևելքում օդերևութաբանները եղանակային պայմանների բարելավում են ակնկալում շաբաթվա վերջին։

















