Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Ընի՝ կոմայի մեջ գտնվելու հաղորդագրությունների ֆոնին հրապարակել է նրա նոր լուսանկարները (լուսանկարներ)

10:39 • 26.08.20

Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները չորեքշաբթի հրապարակել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ քաղբյուրոյի նիստում արված լուսանկարները, որի ժամանակ ԿԺԴՀ-ի առաջնորդը նախազգուշացումներ է արել կորոնավիրուսի և վերահաս թայֆունի մասին, գրում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, ԿԺԴՀ-ի առաջնորդի լուսանկարները ԶԼՄ-ներում են հայտնվել վերջինիս առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ խոսակցությունների ֆոնին, որոնք սրվել էին Հարավային Կորեայի հանգուցյալ նախագահ Կիմ Դե Չժունի նախկին օգնական Չան Սոն Մինի պնդումներից հետո առ այն, որ Կիմ Չեն Ընը կոմայի մեջ է, և որ նրան փոխարինում է կրտսեր քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը։

Սակայն, ինչպես երևում է լուսանկարներում, ԿԺԴՀ-ի առաջնորդն անձամբ է նախագահել իշխող Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի երեքշաբթի կայացած նիստը, որի ընթացքում նա գնահատել է «չարորակ վիրուսի ներթափանցման ստուգումներում թերությունները»։

Rodong Sinmun թերթում հրապարակված լուսանկարներում ԿԺԴՀ-ի առաջնորդը ժողովի ժամանակ ելույթ է ունեցել սպիտակ կոստյումով և ծխախոտ է ծխել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պարտականությունների մի մասը փոխանցել է օգնականներին, այդ թվում՝ քրոջը՝ Կիմ Յո Չժոնին։

Նշվում է, որ այժմ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է:

Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդի առողջական վիճակի վատթարացման մասին վերջին շրջանում լուրեր են հայտնում ճապոնական, հոնկոնգյան և հարավկորեական աղբյուրները։

The dictator was shown at an enlarged meeting of the politburo of the Workers Party, the state-controlled Korean Central News Agency saidHe called for prevention efforts against the coronavirus and a typhoon, according to KCNA, whose photographs cannot be verified for their dateWednesday's meeting (pictured) took place amid a pandemic that is heaping more pressure on the North Korean economy, battered by recent border closures and flood damageThe meeting (pictured) assessed 'some defects in the state emergency anti-epidemic work for checking the inroads of the malignant virus', KCNA said in a statement