Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում ներում է շնորհել սևամորթ հանցագործին, վերջինս արտասվել է (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության համազգային համագումարի ժամանակ ներում է շնորհել բանկի կողոպուտի համար դատապարտված սևամորթ ամերիկացի Ջոն Պոնդերին, գրում է Los Angeles Times-ը։
Նախքան համագումարի հեռարձակումը, Սպիտակ տունը հրապարակել է կադրեր, որտեղ Թրամփը կանգնած է Պոնդերի և ՀԴԲ-ի հատուկ գործակալ Ռիչարդ Բիզլիի կողքին: Այնուհետև նախագահը դատապարտյալի ներկայությամբ վերջինիս ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, ինչից հետո Պոնդերն արտասվել է:
«Բանտարկության ժամանակ Ջոնը սկսել է կարդալ Աստվածաշունչ և լսել քրիստոնեական երաժշտություն»,-ընդգծել է ԱՄՆ ղեկավարը:
Նշվում է, որ նախկին դատապարտյալը ձերբակալվել է բանկի կողոպուտի համար՝ 38 տարեկան հասակում։ Նա արդեն կրել է իր ժամկետը, սակայն նրա անձնական փաստաթղթերում դեռևս առկա է դատվածության փաստը։ Նշվում է նաև, որ ազատ արձակվելուց հետո Պոնդերը սկսել է զբաղվել բարեգործությամբ. հիմնել է կազմակերպություն, որն օգնում է նախկին բանտարկյալներին։
Ընդ որում, առաջին անգամ հանցագործին ձերբակալել են 16 տարեկան հասակում՝ զինված կողոպուտի մեղադրանքով։ Նա 20 տարի շարունակ պարբերաբար բանտում է հայտնվել տարբեր հանցագործությունների համար։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:











