Լռություն էր հայտարարվել, որ զանգեին փլատակների տակ մնացած քաղաքացու հեռախոսին և գտնվելու տեղը ճշտեին, սակայն նա հեռախոսից բավականին հեռու է եղել. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

13:49 • 26.08.20

Փլատակների տակից դուրս բերված երրորդ անձը, ցավոք սրտի, մահացած էր, ցավակցում եմ մահացածի հարազատներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նշեց, որ լռություն էր հայտարարվել, որ զանգեին փլատակների տակ մնացած քաղաքացու հեռախոսին և գտնվելու տեղը ճշտեին, սակայն նա հեռախոսից  բավականին հեռու է եղել: Մահացած քաղաքացին 56-ամյա Արթուր Ղազարյանն էր:

Հարցին, թե շենքի մյուս մասին վտանգ սպառնում է, թե ոչ, նախարարն ասաց, որ հիմա Քաղաքաշինության կոմիտեն դեպքի վայրում է և ստուգում են շենքի մյուս հատվածները:

«Սեյսմիկ ծառայությունից ստացած նախնական տեղեկություններով` առաջին, երկրորդ և երրորդ մուտքերն ամբողջովին ապահով են: Չորորդ մուտքի հետ կապված կասկածներ կան, որը պետք է նայեն, իսկ 5-րդ մուտքը փլված է: Ամբողջ շենքը տարհանված է, մի քանի ժամում պետք է որոշվի` ովքեր պետք է վերադառնան բնակարան, իսկ ովքեր են բնակարանից զրկվել, իրենց կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում, որևէ մեկը չի կարող դրսում մնալ»,-նշեց նախարարը:

Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ չի կարող ասել, թե որն է պայթյունի պատճառը,  հնարավոր է` գազի արտահոսք եղած լինի: