Մոսկվայի արևմուտքում գտնվող 5-հարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)

12:28 • 26.08.20

Մոսկվայի արևմուտքում գտնվող 5-հարկանի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով բռնկված հրդեհի տեսանյութն ականատեսները հրապարակել են ВКонтакте սոցկայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Կուբինկա փողոցի վրա գտնվող 5-հարկանի շենքում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ Հրդեհը տարածվել է՝ ընդգրկելով 3 հարկ:

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները։ 

Շենքի բնակիչները տարհանվում են։