Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 5 կանգառ ջարդուփշուր է արվել. քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն (լուսանկարներ)
13:14 • 31.08.20
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։


Placeholder










