Թրամփն ինքնագրեր է բաժանել երկրպագուներին՝ նրանցից մեկին ասելով, որ «այն 10 000 դոլարով կարող է վաճառել eBay-ում»

11:37 • 31.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն օրերս այցելել է «Լաուրա» փոթորկի հետևանքով տուժած Լուիզիանա նահանգ, ինքնագրեր է բաժանել երկրպագուներին՝ նրանցից մեկին ասելով, որ «այն 10 000 դոլարով կարող է վաճառել eBay-ում», գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը Լուիզիանա նահանգ է մեկնել, որպեսզի անձամբ գնահատի 4-րդ կարգի փոթորկի հասցրած վնասները և ծանոթանա դրանց արձագանքմանն ուղղված միջոցառումներին։ Պաշտոնատար անձանց և օգնության խմբերի առջև ելույթից հետո Թրամփը ինքնագրեր է բաժանել երկրպագուներին՝ նրանցից մեկին ասելով, որ «այն 10 000 դոլարով կարող է վաճառել eBay-ում»։

«Խնդրեմ, այս երեկո վաճառիր eBay-ում, և 10 000 դոլար կունենաս»,- ասել է նա։

Չնայած իր թանկարժեք ինքնագրերը բաժանելու առատաձեռնությանը՝ ԱՄՆ նախագահը չի այցելել փոթորկի հետևանքով տուժածներին, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Սպիտակ տան առաջնորդն իր ստորագրության արժեքի վերաբերյալ խիստ լավատեսական պատկերացում ունի, քանի որ eBay-ում նրա ստորագրությամբ իրերը նախորդ տարիներին վաճառվել են ընդամենը մի քանի հազար դոլարով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Լուիզիանա և Տեխաս նահանգներում «Լաուրա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։

«Լաուրա» փոթորիկն ամենաշատը վնաս է հասցրել Լուիզիանա և Տեխաս նահանգներին, որոնց սահմանակցում է Արքանզասը: Այս երեք նահանգներում փոթորկի հետևանքով ավելի քան 500 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել։ Ըստ տարբեր գնահատականների՝ փոթորկի հասցրած վնասը կարող է հասնել միլիարդավոր դոլարների:

President Donald Trump signed autographs and joked they could sell them for $10,000 each on eBay during a press conference on the devastation left in the wake of Hurricane Laura'Come here fellas, get over here, I want a little power,' he Trump joked as he signed autographsTrump signed a piece of paper and handed it to an official saying, 'You can sell this tonight on eBay. Who’s going to get this one? Sell it tonight on eBay. $10,000'