Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է արագագնացի, կան զոհեր (լուսանկար)
Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է արագագնացի․ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան Փհոչհոն քաղաքում։ Ամենագնացն անճանաչելիության աստիճան վնասվել է, իսկ զորավարժություններից ռազմաբազա վերադարձող զրահափոխադրիչի թրթուրները վնասվել են միակողմանի։
Ավտոմեքենայում գտնվող չորս մարդ միջադեպից հետո հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Բոլոր զոհերը Հարավային Կորեայի քաղաքացիներ են եղել։ Ամերիկացի մի զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել։
Դեպքի պատճառները պարզվում են:











