Թաղման ծաղկեպսակներ, բռնապետության համար դագաղներ, դդմիկ. ինչ են նվիրել ցուցարարները Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ, լուսանկարներ)
Օգոստոսի 30-ին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան օրը, Բելառուսում շարունակվել են նախագահի հրաժարականի և նոր ընտրությունների անցկացման պահանջով բողոքի ակցիաները: Ցուցարարները չեն մոռացել նախագահի ծննդյան օրվա մասին և նրան «նվերներ» են բերել: Որոշ մարդիկ բանջարեղենի տարբեր տեսակներ են բերել, ոմանք` ձեռքի աշխատանքներ, ոմանք էլ՝ թաղման պարագաներ:
Meduza.io կայքը ներկայացրել է ցուցարարների «նվերների» լուսանկարների շարքը.
Մինսկի բնակչուհիները բերել են դդումներ. սա բելառուսական հին ավանդույթ է, որը նշանակում է, որ փեսան հարսին դուր չի գալիս.
Բերել են նաև ծաղկեպսակներ.
Ինչպես նաև դդմիկ՝ վրան Լուկաշենկոյի դեմքը պատկերված.
Մյուս լուսանկարներն` այստեղ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Մինսկում ընթացած բազմահազարանոց ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:










