Գյումրիում բախվել են «BMW 318», «Mitsubishi Airtrack» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած

11:15 • 31.08.20

Օգոստոսի 30-ին, ժամը 23։34-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցում՝ «Եգան» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW 318» (վարորդ՝ Նարեկ Գ․), «Mitsubishi Airtrack» (վարորդ՝ Լևոն Ա․) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ենոք Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ենոք Ա․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները Ենոք Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։