Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը

13:35 • 31.08.20

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: 

Նրա տեղեկացմամբ՝ Մկրտչյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում, իսկ մանրամասները կհայտնեն ավելի ուշ: