«Ամո՛թ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման նկատմամբ». ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Փարիզում Կոմիտասի արձանի պղծմանը (լուսանկար)

11:15 • 31.08.20

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի պղծմանը:

«Ամո՛թ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման նկատմամբ: Ամո՛թ նրանց, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը: Ամո՛թ նրանց, ովքեր ուշադրություն չեն դարձնում հազարավոր հայերի մահվանը»,-գրել է Բուայեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը: Մասնավորապես, Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»: