Galaxy Z Fold 2. Samsung-ը ներկայացրել է իր ծալովի սմարթֆոնի երկրորդ սերնդի մոդելը՝ նոր գրծառույթներով և գնով (լուսանկարներ, տեսանյութ)

20:40 • 01.09.20

Հարավկորեական Samsung ընկերությունը սեպտեմբերի մեկին ներկայացրել է իր ծալովի սմարթֆոնի երկրորդ սերնդի մոդելը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը, Galaxy Z Fold 2 սմարթֆոնը ներկայանում է ծալվող գործառույթով. գաջեթի կորպուսը կազմված է երկու վահանակներից: Ներքին Super AMOLED Infinity Flex էկրանի անկյունագիծը կազմում է 7.6 դյույմ, արտաքինը՝ 6.23:

Բացված վիճակում հիմնական էկրանի կետայնությունը կազմում է 2208х1768 պիքսել: Այն ապահովում է 120 հերց հաճախականություն:

Սարքը համալրված է Snapdragon 865+ պրոցեսորով և կարող է աշխատել կապի հինգերորդ սերնդի ցանցում: Galaxy Z Fold 2-ը ներկայանում է 12 գիգաբայթ օպերատիվ և 256 գիգաբայթ ներկառուցվող հիշողությամբ:

Սմարթֆոնի ետևի վահանակին տեղակայված է 12 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկը, որը թույլ է տալիս 4К-տեսանյութեր նկարահանել 60 կադր/վայրկյան հաճախականությամբ:

Նախնական պատվերներն ընդունվում են այսօրվանից: Իսկ վաճառքում նորագույն սմարթֆոնը կհայտնվի սեպտեմբերի 18-ին՝ ներկայանալով երկու երանգով՝ սև և բրոնզագույն: Ընկերությունն իր նորույթը գնահատել է 1 999 դոլար:

Հիշեցնենք, որ այսօր ընկերությունը ներկայացրել էր նաև հզոր մարտկոցով նոր Galaxy M51 սմարթֆոնը։

 

Galaxy Z Fold 2. Samsung-ը ներկայացրել է իր ծալովի սմարթֆոնի երկրորդ սերնդի մոդելը՝ նոր գրծառույթներով և գնով (լուսանկարներ, տեսանյութ)