Մեր դիվանագիտությունն ունի իրավական, քաղաքական և բարոյական բոլոր հիմնավորումները՝ Շահումյանի խնդիրը քաղաքական գործոն դարձնելու համար, և նա պարտավոր է անել դա․ Հ․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
1991թ. իրավիճակը շատ ծանր էր Արցախում։ Ամեն ինչ չէր, որ կարգավորված էր կամ ճիշտ կազմակերպված։ Այդ է պատճառը, որ Շահումյանի մեր հայրենակիցները վերջին պահին են տեղեկացել Անկախության հռչակագիր ընդունելու արցախցիների ցանկության մասին և փութացել Ստեփանակերտ՝ իրենց հայրենի շրջանն Արցախի անկախ հանրապետությանը միացնելու համար։ Այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Դրանից հետո, իհարկե, շատ ջրեր են հոսել։ Շահումյանն էլ օկուպացված է թշնամու կողմից։ Բայց մեր դիվանագիտությունն այսօր ունի իրավական, քաղաքական և բարոյական բոլոր հիմնավորումները՝ Շահումյանի խնդիրը բանակցությունների սեղանին դնելու և կրկին քաղաքական գործոն դարձնելու համար։ Եվ նա պարտավոր է անել այդ գործը։ Հավատացնում եմ՝ ժամանակին շատ մեծ ջանքեր են գործադրվել Շահումյանը Արցախին միացնելու և հայրենիքի այդ հրաշք անկյունը հայկական պահելու համար։ Դա մինչ օրս շարունակվող պայքար է, որը պարզապես պարտավոր են շահել։ Այլ տարբերակ չկա»
Քաղաքագետը կից հրապարակել է նաև որոշ փաստաթղթեր և տեսանյութ։













