Թաիլանդի թագավորը ներում է շնորհել «անհավատարիմ» կնոջը և նրան ազատել բանտից (լուսանկարներ)

13:20 • 02.09.20

Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը ներում է շնորհել իր «անհավատարիմ» կնոջը և նրան ազատել բանտից, որից անմիջապես հետո Գերմանիայի օդանավակայաններից մեկում հանդիպել է վերջինիս հետ, գրում է The Sun-ը։

Անցյալ տարի Թաիլանդի թագավորական ընտանիքը պաշտոնապես ներկայացրել էր երկրի թագավորի նոր կնոջը՝ 35-ամյա Սինինատ Վոնգվաջիրապակդին։ 

67-ամյա միապետը 34-ամյա օդաչու Սինինատին առանձացրել էր բոլոր կանանցից՝ նրան տալով իշխող արքայի կնոջ տիտղոսը՝ առանց թագուհու տիտղոսի: Սինինատը դարձել էր առաջին կինը 1921-ից ի վեր, որն արժանացել է նման կոչման:

Այնուհետև թագավորը իմացել էր իր ընտրյալի դավաճանության՝ թագուհու մակարդակին համապատասխանելու ձգտման և իր 4-րդ կնոջ՝ թագուհի Սութհիդե Թիջայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին, ինչից հետո նրան բանտ էր ուղարկեց՝ զրկելով բոլոր պատվավոր տիտղոսներից։

Ըստ տեղեկությունների՝ այդ ժամանակից ի վեր Սինինատը խիստ ռեժիմի բանտում է եղել, որտեղ նրան հետևել են տեսախցիկներով, սակայն թագավորն օրերս որոշել է ազատ է արձակել Վոնգվաջիրապակդին և անմիջապես մեկնել է Գերմանիա, որտեղ Մյունխենի օդանավակայանում հանդիպել է նրան։

King Maha Vajiralongkorn is riding out the pandemic with 20 gilfriends ata  hotel in GermanySineenat Wongvajirapakdi had fallen out of favour with Rama XKing Maha Vajiralangkornm of Thailand anoints his mistress in front of his wife Queen SuthidaMajor General Sineenat Wongvajirabhakdi in an aircraft cockpitKing Maha Vajiralongkorn is known for his exccentric behaviourKing Maha Vajiralongkorn with his wife Queen SuthidaQueen Suthida is Rama X's fourth wife