Շիրակի մարզի նախկին դատախազը որոշել է թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը

13:25 • 02.09.20

Տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզի նախկին դատախազ Դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը։

«Հարգելի՛ ընկերներ, տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը։ Համոզված եմ, որ պետական ծառայության անցած 16 տարիների փորձառությունս կօգնի արդյունավետ աշխատանքային կենսագրություն կերտել նաև դատավարության հակադիր կողմում»,- գրել է նա։