Կարմիր խաչը դեռ չի այցելել Ադրբեջանում գերի ընկած սպա Գուրգեն Ալավերդյանին. Աննա Նաղդալյան

13:05 • 02.09.20

Կարմիր խաչը մինչ այժմ չի այցելել Ադրբեջան գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Աշխատանքներ են իրակացվում Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հետ այցելություն կազմակերպելու նպատակով, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել», - ասաց ԱԳՆ խոսնակը:

ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադաձավ Ադրբեջանի հայտնած պաշտոնական մտահոգությանը, որ իրենք բացատրություններ են ակնկալում, թե ինչու է ՌԴ-ն շարունակում ինտենսիվ կերպով զինել Հայաստանը: Նաղդալյանը նշեց, որ վերրջին շրջանում Ադրբեջանի կողմից ստանում են խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին: «Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակի չի իջնելու: Ըստ ադրեջանական կողմի վարկածի՝ թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները՝ տվյալ պահին Հայաստանն ու Ռուսաստանը չպետք է սերտ համագործակցություն ունենան նաև ռազմարդյունաբերական ոլորտում, գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ական թվականներին, և պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրադարձությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Արդբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը՝ Նաղդալյանը ասաց. «Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում: Երբ լինեն հստակ ժամկետներ, հանրությունը կտեղեկացվի»: