Սի Ծինփինը Պուտինին խոստացել է պաշտպանել Երկրորդ աշխարհամարտի արդյունքները
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նա մասնավորապես նշել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ պաշտպանելու է պատերազմի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Սինխուա» գործակալությանը:
Չինացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել «ռուս գործընկերոջ հետ աշխատել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի վճռական պաշտպանության և միջազգային արդարության համար ջանքերը միավորելու ուղղությամբ»:










