Խորենացի փողոցում ծառը տապալվել է ավտոմեքենայի վրա
Խորենացի փողոցում ծառը տապալվել է մեքենայի վրա։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։
«Րոպեներ առաջ,Խորենացի փողոցում,Ոսկու շուկայի հարևանությամբ,տապալվեց այս ծառն ուղիղ ավտոմեքենայի վրա։Փառք Աստծո,որևէ մարդ չի տուժել»,-գրել է նա։
Առաքելյանը նաև հրապարակել է տապալված ծառի լուսանկարները։










