Երևանի ավագանին կքննարկի 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը. կառավարությունը 2 մլն դրամ է հատկացրել

11:28 • 03.09.20

Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը կգումարվի սեպտեմբերի 8-ին: Նիստի օրակարգում ընդգրկված է Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ Երևան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ:

Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է: