Ոստիկանների կողմից աֆրոամերկացուն շնչահեղձ անելու շոկային կադրերը Նյու Յորքում կրկին զանգվածային ցույցերի են հանգեցրել (լուսանկարներ, տեսանյութ)

14:15 • 03.09.20

ԱՄՆ Նյու Յորք նահանգում կրկին մեծամասշտաբ բողոքի ակցիաներ են մեկնարկել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել է ոստիկանների կողմից ևս մի աֆրոամերիկացու՝ առանձնակի դաժանությամբ սպանության տեսանյութը. նշվում է, որ դեպքը տեղի ունեցել մարտին, սակայն սպանվածի հարազատները միայն նոր են կատարվածի տեսանյութը հրապարակել, գրում է Daily Mail պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Դանիել Փրյուդի սպանությունն աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից մի քանի շաբաթ առաջ է տեղի ունեցել, սակայն հանրային արձագանք չէր ստացել:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ Փրյուդին մերկացրած և ցուրտ եղանակին փողոցի մեջտեղում նստեցրած, ձեռնաշղթա հագցրած ոստիկանները նրա գլխին կտորից պարկ են հագցնում և այնուհետև, տղամարդու դեմքը գետնին սեղմելով, նրան շնչահեղձ անում։  Միջադեպից հետո  բժիշկները նրա մոտ ուղեղի մահ են արձանագրել. տղամարդը մահացել է յոթ օր անց՝ մարտի 30-ին։

Ցուցարարներն այժմ պահանջում են Փրյուդին սպանած ոստիկաններին ազատել աշխատանքից ու  պատասխանատվության ենթարկել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ամբողջ տարածքով մեկ բողոքի ցույցեր էին տեղի ունենում՝ պայմանավորված մայիսի 25-ին ոստիկանության նախկին աշխատակցի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանության դեպքով:  

Վերջերս նաև Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում ոստիկանի կողմից առանձնակի դաժանությամբ Ջեյքոբ Բլեյք անունով մի իրավախախտի սպանությունից հետո են զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցել։ 

Activists are demanding that officers involved with Prude’s death be prosecuted on murder charges and that they be removed from the department while the investigation proceedsDaniel Prude was left brain dead after the incident and later died on March 30 after he was taken off of life support – seven days after the encounter with police in RochesterFor nearly three minutes, officers pinned Prude down on the cold ground. One officer used both hands to push the side of Prude’s head into the pavementWhile the fatal incident occurred on March 23 – weeks before George Floyd would die in Minnesota police custody in May, sparking nationwide protests – Prude’s death received no public attention