Կորոնավիրուսի պատճառով ֆրանսիացիներին կարող են չբավարարել ձմեռային կոշիկները
Ֆրանսիայում խանութների սեփականատերերը բողոքում են, որ «Քովիդ-19»-ի համավարակով պայմանավորված նյութերի մատակարարումների խափանման պատճառով ֆրանսիացիներին կարող են չբավականացնել ձմեռային կոշիկները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, կոշիկների պատրաստման համար անհրաժեշտ նյութերի ստացման հետ կապված բարդություններն ազդել են նաև խանութներ մատակարարելու վրա:
Աղբյուրի տվյալներով՝ ձմռան ամիսներին կոշիկի անբավարարությանը կարող են բախվել հատկապես երեխաները: Մանկական կոշիկների պատրաստման և վաճառքի գործում մասնագիտացված տեղական խանութներից մեկի ղեկավար Ֆիլիպ Շելլին նշել է, որ իր խանութի ցուցափեղկը լցվել է միայն երկու երրորդով, իսկ ամառային կոշիկների տուփերին այդպես էլ չեն փոխարինել ձմեռայինների տուփերը:
«Մեր արտադրողներն ամեն գնով փորձում են ստանալ պատվիրված նյութերը՝ նախատեսված կոշիկի պատրաստման համար»- ասել է վաճառականը՝ հավելելով, որ կորոնավիրուսով պայմանավորված խափանումների պատճառով իրենք քիչ քանակով են ստացել ներբաններ, կաշի և այլ պարագաներ:










