Մանչեսթերում բացվել է խորհրդային զինվորին նվիրված հուշակոթող

19:59 • 03.09.20

Մանչեսթեր քաղաքի կենտրոնական հրապարակում հինգշաբթի բացվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհված խորհրդային զինվորներին նվիրված հուշատախտակը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հուշահամալիրի բացման միջոցառմանը, որը տեղի ունեցել աշխարհամարտի ավարտի ամսաթվին ընդառաջ, մասնակցել են Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը, Մանչեսթերի քաղաքապետը, ինչպես նաև տեղի բնակիչներ:

«Մենք միշտ կհիշենք, թե ինչ բարձր գին է վճարել խորհրդային ժողովուրդը հաղթանակի համար, ինչ հարված է վերցրել իր վրա Կարմիր բանակը»,- իր ելույթում նշել է ՌԴ դեսպանը: