Չինաստանում հայտնաբերել են մարդու անատոմիայի վերաբերյալ աշխարհում ամենահին տեքստը (լուսանկարներ)

19:45 • 03.09.20

Հիերոգլիֆները գիտնականները կարողացել են կարդալ չինական Չանշա շրջանի Մավանդուի հնագիտական վայրից 1970 թվականին հայտնաբերված 2 200-ամյա ձեռագրերը և պարզել են, որ դրանցում մարդու անատոմիային վերաբերող աշխարհում ամենահին տեքստեր են, գրում է Daily Mail պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ այդ փաստաթղթերի վերծանման համար գիտնականները ստիպված են եղել հին բարբառ սովորել․ փաստաթղթերում ներկայացվում է մարդու մարմնի տարբեր մասերի կառուցվածքը և նկարագրվում այն հիվանդությունները, որոնք կարող են ի հայտ գալ ժամանակի ընթացքում։

Նշվում է, որ սրանք մարդու անատոմիային վերաբերող աշխարհում ամենահին տեքստերն են։  

Նախքան այս բացահայտումը անատոմիայի ակունքները վերագրվում էին Հին Հունաստանին, սակայն այս տեքստերը վերափոխում են չինական պատմության կարևոր մասերը։ 

Manuscripts laid hidden in an ancient Chinese tomb for 2,200 years that describe 'pathways' in the human body – making them the oldest surviving anatomical text in the world

 The manuscripts were constructed before the well-known acupuncture texts of the Yellow Emperor's Canon of Internal Medicine, which has been revered in China as the birth of acupuncture