ԶԼՄ-ները հայտնել են Սիրիայում իսրայելական զինուժի կողմից օդային գրոհի մասին
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը Հոմսի արևելքում թշնամական թիրախներ են ոչնչացրել: Այս մասին հայտնում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
РИА Новости-ն, հղում տալով տեղի լրատվամիջոցներին, հայտնում է, որ Իսրայելը հարված է հասցրել Տիֆոր ռազմաբազայի ուղղությամբ: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը՝ խոցելով թիրախների մեծ մասը:
Երկուշաբթի սիրիական ԶԼՄ-ները նաև հայտնում էին, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձաններում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ: Այդ առնչությամբ իսրայելական կողմը մեկնաբանություններ չի տվել:










