Թուրքիան կորոնավիրուսի առաջին ալիքի երկրորդ պիկն է անցնում ճոխ հարսանիքների և տոների պատճառով. Քոջա

00:59 • 03.09.20

Թուրքիան ստիպված կլինի կորոնավիրուսային վարակի առաջին ալիքի երկրորդ պիկը անցնել շքեղ հարսանիքների և մյուս տոների պատճառով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

«Հարսանեկան արարողությունները, տոների ժամանակ անզգուշությունը մեզ նման տհաճությունների հասցրին: Համավարակը թափ առավ և շարունակվում է: Մենք այժմ անցնում ենք կորոնավիրուսի համավարակի առաջին ալիքի երկրորդ պիկը»,- Life.ru-ի փոխանցմամբ հայտնել է Ֆահրեթթին Քոջան:

Նախարարի խոսքով՝ իշխանությունները կառավարում են ստեղծված իրավիճակը: Covid-19-ով վարակման դեպքերն ամենաշատը գրանցվում են երկրի խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում և Անկարայում: