«Մայսակ» թայֆունի հետևանքով Հարավային Կորեայի ավելի քան 64 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել

02:26 • 03.09.20

Նվազագույնը 64 հազար տուն մնացել է առանց էլեկտրամատակարարման Կորեայի Հանրապետության հարավարևելյան մատույցներում պատուհասած «Մայսակ» թայֆունի հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Yonhap գործակալությանը: 

Նշվում է, որ երկրի ազգային օդերևութաբանության վարչության տվյալների համաձայն՝ այս թայֆունը դիտարկումների ողջ պատմության ընթացքում քամու արագությամբ թվով յոթերորդն է: 

Հարավային Կորեայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Պուսանում, 3.8 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության, Չեջուդոյում՝ 36 հազարը: Էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել նաև հարավարևելյան Քյոնսան Նամդո նահանգում (մոտ 20 հազար տուն): Իշխանությունները քայլեր են ձեռնարկում էլեկտրականությունը վերականգնելու ուղղությամբ: