Facebook-ը, Amazon-ը, Twitter-ը և Google-ը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ում սոցիալական ցանցերը կարգավորող նոր կանոններին
Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները դիմել են ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողով՝ պահանջելով մերժել երկրում սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորման վերաբերյալ նախագահի վարչախմբի նախաձեռնությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Ըստ լրատվամիջոցի՝ Facebook, Amazon, Twitter և Google ընկերությունները Կապի դաշնային հանձնաժողովին ուղերձ են հղել, որում ընդգծել են, որ սոցիալական ցանցերի գործունեության հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը օրենքի տեսանկյունից համոզիչ չէ, հիմնված է անձնական համոզմունքների վրա և կարող մոլորության մեջ գցել:
Սոցիալական ցանցերի գործունեությունը վերահսկող նոր կանոնների սահմանումը կարող է «իրենց զրկել մեքենայությունների, խուլիգանների և այլ տեսակի անթույլատրելի կոնտենտի դեմ իրավական պաշտպանությունից»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսին ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը:










