Հայտնի է դարձել Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառը (լուսանկարներ)

19:53 • 04.09.20

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի պատճառը վերանորոգման աշխատանքների ժամանակ թթվածնային բալոնի պայթյունն է, հայտնել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչը, գրում է eadaily.com-ը։

«Նախնական տեղեկություններով՝ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Ենթադրվում է, որ պայթել է թթվածնային բալոնը, ինչի հետևանքով տուժել են երկու աշխատողներ, որոնց շտապ օգնության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել: Ցավոք, մեկ մարդ մահացել է։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել»,- հստակեցրել է ծառայության ներկայացուցիչը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։ 

Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մերաբ Կոստավա փողոցում։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները։ Ներկայում Մերաբ Կոստավա փողոցը փակ է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները:

Рядом с Филармонией в Тбилиси произошел взрыв (фото) - 1TVПолиция назвала причину взрыва возле филармонии в Тбилиси – Москва 24,  04.09.2020В центре Тбилиси прогремел взрыв: есть раненые и погибший