«Օnline Shopping Network»՝ ամենամեծ ցանցը, ամենաարագ առաքումները և ամենահարմար սակագները. «Գլոբբինգի» նվերը Հայաստանին (տեսանյութ)
Մեր տվյալներով աշխարհում չկա, երբ արհեստական բանականությունը հաշվարկում է թե որ փաթեթը ներդրվի որ չափի դարակում և հաճախորդը կարող է ստանալ ոչ միայն հեռախոսը սկանավորելով կամ կոդը հավաքելով այլ նաև մատնահետքով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Globbing» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը:
Գլոբբինգը պատրաստվում է գործարկել իր հերթական ինովացիոն ձեռքբերումը: «Օnline Shopping Network» նախագիծը ներքին առաքման և լոքերների՝ ավտոմատացման ստացման կետերի ամենամեծ ցանցն է լինելու Հայաստանի ավելի քան 300 հեսցեում: Դրա շնորհիվ ամբողջ երկրում օնլայն գնումների պատվերները կհասնեն հաջորդ օրը, իսկ մայրքաղաք երևանում՝ նույն օրը:
«2018 թվականին Գլոբինգը ներկայացրեց Հայաստանում գործող առաջին ավտոմատացված պատվերների ստացման կետերը՝ պարզեցնելով պատվերների ստացման գործընթացը: Այն առաջինն էր, որ ներկայացրեց օնլայն շոփինգ սրահները, փաստացի քաշով հաշվարկը, առաջին ռոբոտացված ինովացիոն համակարգը, մաքսային մարմնի ինտեգրումը, առաջին ավտոմատացված լոքերները և առաջին ֆրանչայզինգ ծրագիրը ՀՀ-ում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով նոր նախագծի շնորհիվ, հաճախորդը կարող է քարտի, NFC հեռախոսի կամ օգնությամբ վճարումը կատարել տեղում: Առաջիկա մի քանի ամսում լոքերները կտեղադրվեն մետրոյի բոլոր կայարաններում, գրեթե բոլոր բիզնես կենտրոններում, առևտրի խոշոր կենտրոններում և նորակառույց շենքերում:
«Հետագայում նպատակ ունենք, որ լոքերներ տեղադրենք Երևանի բոլոր և Հայաստանի խոշոր շենքերում»,- ասաց Դավիթ Հարությունյանը
Նախաձեռնության գաղափարը ծնվեց համավարակի ընթացքում: Բազմաթիվ հաճախորդների առաքման խնդիրի լուծումը Online sհopping network ամենաինովացիոն ծրագիրն էր, որը նվեր էր քաղաքացիներին:
«Գլոբբինգ ընկերությունը 2018 թվականից հետաքրքրված էր այպիսի պրոեկտներով, և հավանության արժանացրեց այն ու մեզ աջակցեց որպեսզի էլ ավելի զարգանանք : Արդյունքում մեր ծառայությունները ընդլայնեցինք, և շուտով հասանելի կլինի Արցախում»,- ասաց «Օnline Shopping Network»-ի հիմնադիր տնօրեն Վահե Ավետյանը:
Նրա խոսքով, եթե ծանրոցները գերազանցեն լոքերների չափերը, որոնք ամենամեծ պահատուփերն են Հայաստանում, ապա առաքումը կիրականացվի նշված հասցեով: Ծրագրից կարող են օգտվել օնլայն վաճառք իրականացնող բոլոր ընկերությունները, և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձիք: Գլոբբինգի և օնլայն նեթվորք շոոփփինգի սոցիալական էջերում հայտը լրացնելուց հետո, մասնագետները կապ կհաստատեն բոլոր դիմորդների հետ: Ծառայությունը լինելու է մատչելի և հասանելի քաղաքացիների համար: Իսկ առաջիկայում ամեն շաբաթ գոլբբինգը քաղաքացիներին կներկայացնի ինովացիոն նոր գործառույթներ:













