Սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

15:30 • 04.09.20

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 01․00-ից 07․00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։  

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը։