Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ընդունվեց կարանտին սահմանելու հնարավորություն տվող փաթեթը (տեսանյութ)

18:21 • 04.09.20

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը և նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

Այսպիսով նախագծին կողմ քվեարկեց  70 պատգամավոր, դեմ՝ 19:

Հայտնենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծը ներկայացնելիս նախարարը նշել էր, որ կարող են կիրառվել նաև լրացուցիչ միջոցառումներ, և կառանտին կարող է սահմանվել այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է  արտակարգ իրավիճակի հիմք:

Փոխնախարարը հայտնել է, որ եթե կառավարության կողմից կիրառվի կարանտին, կարող են կիրառվել նաև ավելի խիստ միջոցառումներ, մասնավորապես հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: