Գերմանիայի բնակչուհուն կասկածում են 5 երեխաների սպանության մեջ

03:09 • 04.09.20

Գերմանական ոստիկանությունը երկրի Զոլինգենե քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 5 երեխայի դի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով n-TV հեռուստաալիքին:

Երկրի ներքին գործերի նախարար Գերբերտ Ռոյլի խոսքով՝ երեխաների դիերը հայտնաբերվել են հինգշաբթի տատիկի կողմից, որը բնակվում էր մեկ այլ քաղաքում: Զոլինգենե քաղաքի տան մոտակայքում շտապ օգնության և ոստիկանության մեքենաներ կան, դեպքի վայրը շրջափակված է:

Ռոյլի հայտարարության համաձայն՝ 27-ամյա մայրը սպանել է երեխաներին և 11-ամյա որդու հետ փորձել ինքնասպան լինել Դյուսելդորֆի ավտոկայանում: Կինը լուրջ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել, տղան չի տուժել:

Ոստիկանության տվյալներով՝ զոհված եղբայրներն ու քույրերը 1-ից 8 տարեկան էին: Ողջ մնացած տղային տեղափոխել են հարազատների մոտ: