Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 4 միլիոնը. RT
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 4 միլիոնը (4 041 638): Այս մասին հայտնում է RT-ն:
Երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 1 օրում Բրազիլիայում գրանցվել է 43 773 վարակման նոր դեպք, իսկ COVID-19-ից վերջին 24 ժամում մահացել է 834 մարդ:
Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր վիրուսի հետևանքով մահացել է 124 614 մարդ, ապաքինվել է 3 247 610-ը:
Հիշեցնենք, որ համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակված անձանց թիվը գերազանցել է 25.8 միլիոնը: Այս մասին հաղորդել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:










