Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք. Интерфакс
Անցած մեկ օրում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում տալով երկրի առողջապահության պետական հանձնաժողովին:
Հաղորդվում է, որ հայտնաբերված դեպքերից 25-ը՝ ակտիվ, իսկ 26-ը անախտանիշ կրողներ են: Բոլոր դեպքերը բերովի են:
Մահվան դեպքեր չեն գրանցվել:
Նշվում է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել էր 23 դեպք՝ 11 ակտիվ և 12 անախտանիշ: Այս դեպքում նույնպես վարակումները տեղի էին ունեցել արտերկրում:
Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 634 նաևդ: Գրանցվել է վարակման 85 102 դեպք, որոնցից 2 553-ը՝ բերովի:










