Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, ևս 15 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1596 դեպք, վարակվածներից 1294-ն առողջացել է, 19-ը` մահացել:
6250 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 289-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 26 475 758 է, մահացել է 873 289 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:










