Բունդեսթագի հանձնաժողովը երկուշաբթի կքննի Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը. Der Spiegel

01:33 • 04.09.20

Գերմանիայում Բունդեսթագի՝ հատուկ ծառայությունների գործողությունները վերահսկող հանձնաժողովը մտադիր է երկուշաբթի քննարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ հայտնել է Der Spiegel թերթը:

Նշված հանձնաժողովի երկու ներկայացուցիչ՝ Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ Շտեֆան Թոմաէն և «Կանաչներ» կուսակցության անդամ Կոնստանտին ֆոն Նոթցը պահանջել են այս շաբաթ հրատապ հանդիպում անցկացնել:

Վերջիններս համարում են, որ դաշնային կառավարության որոշումը, որով առաջարկվել էր Նավալնիի բուժումն անցկացնել Գերմանիայում, կարող է մատնացույց անել գերմանական իշխանությունների մոտ բլոգերի հետ կատարվածի մասին հավելյալ ինֆորմացիայի առկայության մասին: Բացի դա, քաղաքական գործիչները ենթադրում են, որ տեղի ունեցածը ոչ միայն «քաղաքական և դիվանագիտական նշանակություն ունի, այլև հետախուզության համար հետևանքներ»: