Նոր Զելանդիայում վերջին 3 ամսվա մեջ գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը

12:13 • 04.09.20

Նոր Զելանդիայում վերջին երեք ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել, հայտնում է english.alarabiya.net կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում համավարակի սկզբից ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք, իսկ վերջին դեպքը գրանցվել էր մայիսի 24-ին։ 

Երկրում 102 օր շարունակ կորոնավիրուսի փոխանցման դեպքեր չէին հայտնաբերվել, օրերս Օքլենդ շրջանում վարակի բռնկման երրորդ ալիքն է սկսվել։

Այս շրջանում երկրի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է կիրառում, այդ թվում՝ արգելվում են դպրոցներից դուրս 10 հոգուց ավել հավաքույթները, ինչպես նաև հանրային տրանսպորտում դիմակներ կրելը դարձել է պարտադիր։ 

Նոր Զելանդիայում համավարակի սկզբից ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1764 դեպք, հիվանդությունից ապաքինվել է 1630 մարդ։