«Ինչո՞ւ պետք է այդ գերեզմանոց գնամ. այն լի է անհաջողակներով»․ Թրամփը հերքել է զոհված ամերիկացի զինծառայողներին «անհաջողակներ» անվանելու մասին սկանդալային լուրը

11:53 • 04.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ հերքել է լուրերն այն մասին, որ Ֆրանսիայում թաղված ամերիկացի զինծառայողներին «անհաջողակներ» է անվանել՝ հրաժարվելով այցելել Փարիզից ոչ հեռու գտնվող Aisne-Marne ամերիկյան զինվորական գերեզմանոց, գրում է Hill հրատարակությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը 2018 թվականին Թրամփի և համաշխարահային այլ առաջնորդների Փարիզ կատարած այցի մասին է, որի նպատակն էր Կոմպիենի զինադադարի 100-ամյակը տոնելը։

Նշվում է, որ Ֆրանիսայում գտնվելու ժամանակ Թրամփը չեղարկել էր ամերիկացի զինծառայողների գերեզման այցը, իսկ Atlantic ամսագիրը, հղում տալով անանուն աղբյուրների հայտարարություններին, նշել է, որ Թրամփը չգնալը պատճառաբանել է նրանով, որ այդ գերեզմանատունը «անհաջողակներով» լի վայր է։ 

«Ինչո՞ւ պետք է այդ գերեզմանոց գնամ. այն լի է անհաջողակներով»,-աղբյուրներից մեկի խոսքով՝ ասել է նախագահ Թրամփը:

«Կարող եմ երդվել, որ նման բան մեր զոհված հերոսների մասին երբևէ չեմ ասել։ Որևէ մեկը նրանց ինձնից ավելի շատ չի հարգում»,- ասել է Թրամփը լրագրողներին, իսկ այդ նյութի հեղինակներին «ստախոս» անվանել։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թրամփն այդ օրը հրաժարվել է գերեզմանատուն գնալ, քանի որ վախեցել է վատ եղանակից, սակայն այս տարբերակը Թրամփը ևս հերքել է։

Trump vehemently denied the claims, which were first reported in the Atlantic , that he referred to the American war dead at the Aisne-Marne American Cemetery (above) in France in 2018 as 'losers' and 'suckers.'