Twitter-ը նախազգուշացում է տեղադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2 հաղորդագրությունների հետ կապված

02:35 • 04.09.20

Twitter-ը նախազգուշացում է տեղադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2 հաղորդագրությունների հետ կապված, որոնք վերաբերում են ընտրություններին փոստով քվեարկելու տարբերակին, տեղեկացնելով, որ դանք խախտում են սոցկայքի կանոնները: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Մենք հանրության շահից ելնելով 2 թվիթում տեղադրել ենք նախազգուշացում քաղաքացիական միասնականության քաղաքականության խախտման համար, մասնավորապես մարդկանց փաստացի կրկնակի քվեարկելու կոչ անելու համար»,- նշվում է Twitter--ի անվտանգության ծառայության հաղորդագրությունում:

Նախազգուշացման մեջ նշվում է Twitter-ի կանոնների խախտման մասին, սակայն նշվում է, որ թվիթների հասանելիությունը պահպանվել է, քանի որ այն կարող է հանրության շահի օգտին լինել: ԱՅն հնարավոր է ցիտել, սակայն անհնար՝ լայքել,  պատասխանել կամ ռեթվիթ անել: