Թուրքիայի նախկին վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Թուրքիայի նախկին վարչապետ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության Իզմիրից ընտրված պատգամավոր Բինալի Յըլդըրըմը վարակվել է կորոնավիրուսով:
Քաղաքական գործիչն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ երեկ առավոտյան թույլ զգալու պատճառով ինքն ու կինը դիմել են Անկարայի քաղաքային հիվանդանոց:
«Ստուգումների արդյունքում մեր կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են տվել: Մեր վիճակը լավ է, բացասական որևէ բան չկա: Բժիշկները նպատակահարմար են գտել, որ մեկուսացման ժամանակաշրջանը անցկացնենք տանը»,-գրել է նախկին վարչապետը:
Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 274 943, մահվան` 6511 դեպք:










