92 տարեկան հասակում Ֆրանսիայում մահացել է բելգիացի երգչուհի, դերասանուհի Աննի Քորդին
Ֆրանսիայում կյանքի 92-րդ տարում մահացել բելգիացի երգչուհի, դերասանուհի Լեոնի Քորեմանը, որը հանրությանն առավել հայտնի է Աննի Քորդի անունով: Այս մասին РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել է ֆրանսիական BFM TV-ն՝ հղում տալով վերջինիս ընտանիքին:
Քորդին մահացել է սրտի կանգից, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Դերասանուհու հետ բնակվող զարմուհին պատմել է, որ կինն իրեն վատ է զգացել, բժիշկ են կանչել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Նա ձայնագրել է ավելի քան 600 երգ, խաղացել տասնյակ մյուզիքլներում և 17 ֆիլմերում: Վաճառվել է իր ալբոմների և սինգլների ավելի քան 5 միլիոն օրինակ:
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը թվիթերյան իր էջում գրել է, որ Քորդիի հետ անհետացավ «կյանքի սաունդրեքը, որը բաղկացած էր պարզ, անկեղծ երջանկությունից»:
«Շնորհակալություն, մադա՛մ»,- գրել է նա:










