Բանգլադեշում մզկիթում օդորակիչների պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել․ կա ավելի քան 50 վիրավոր (լուսանկարներ)

13:25 • 05.09.20

Բանգլադեշի արևելյան Նարայանգանջ քաղաքի մզկիթներից մեկում 6 օդորակիչների պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, այդ թվում՝ 7-ամյա երեխա։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, հայտնում է The Bangladesh Observer պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը Բայտուս Սալամ Ջեյմ մզկիթում (Baitus Salam Jame Mosque) տեղի է ունեցել այն պահին, երբ հավատացյալները աղոթելիս են եղել: Պայթյունի ալիքը կոտրել է մզկիթի պատուհանների ապակիները, այրվել են առաստաղին տեղադրված օդորակիչները։

Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել գազատարի արտահոսքից հետո գազի կուտակումը։

Բժիշկների հաղորդմամբ՝ բոլոր տուժածների մոտ առկա է շնչուղիների այրվածքներ, 25 հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է։

Նախագահ Աբդուլ Համիդը և վարչապետ Շեյխ Հասինան ցավակցել են միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և հանձնարարել են առավելագույն օգնություն ցուցաբերել տուժածներին:

observerbd.com/2020/09/05/observerbd.com_159928...Narayanganj mosque ACs explosion: Death toll rises to 11 - National -  observerbd.com