ՌԴ փոխվարչապետը ճանապարհատրանսպորտային միջադեպի մեջ է հայտնվել
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, քիչ էր մնացել, ճանապարհատրանսպորտային միջադեպի մեջ հայտնվեր՝ երթևեկության մեկ այլ մասնակցի պատճառով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru՝ հղում անելով Baza Telegram-ալիքին, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի գիշերը: Պաշտոնյան BMW մակնիշի ծառայողական մեքենայով վարորդի հետ և միացված ձայնային ազդանշանով տուն էր ուղևորվում:
Հանկարծակիորեն հարևան շարքով ընթացող Mitsubishi Lancer մակնիշի մեքենայի վարորդն սկսել է իրեն տարօրինակ պահել. մի քանի րոպե շարունակ նա «իրեն գցում էր» BMW-ի դիմաց, ապա կտրուկ արգելակում և արագություն հավաքում:
Այնուհետև Գոլիկովայի վարորդին հաջողվել է առաջ անցնել: Mitsubishi-ի վարորդը, սակայն, կրկին հասել է իրենց և շատ մոտեցել:
Այդ ժամանակ Գոլիկովայի վարորդը կանգ է առել, փակել մեքենայի դռներն ու ոստիկանություն կանչել: Mitsubishi-ի վարորդը ոստիկաններին հայտնել է, որ BMW-ն քերծել է իր մեքենան, սակայն Գոլիկովայի վարորդը պնդում է, որ մեղավոր չէ:
Փոխվարչապետին տուն են հասցրել պարեկային ծառայության մեքենայով:










